չորեքշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2024
Չինաստանի նախագահը մտադիր է հանդիպել Պուտինի հետ, այնուհետև բանակցել Զելենսկիի հետ. The Wall Street Journal

Չինաստանի նախագահը մտադիր է հանդիպել Պուտինի հետ, այնուհետև բանակցել Զելենսկիի հետ. The Wall Street Journal

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նախատեսում է առցանց բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։

Նրա տվյալներով՝ հաջորդ շաբաթ Չինաստանի առաջնորդը մտադիր է այցելել Մոսկվա եւ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ դրանից հետո խոսել Զելենսկիի հետ: Թերթի զրուցակիցների խոսքով՝ Պեկինը ձգտում է ավելի ակտիվ դեր խաղալ "միջնորդության մեջ՝ հանուն Ուկրաինայում պատերազմի ավարտի"։ Բացի Ռուսաստանից՝ ՉԺՀ նախագահը կարող է այցելել նաեւ "եվրոպական այլ երկրներ":

 

  • Կիսվել: