շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Չինաստանի և Եվրամիության միջև շահերի հիմնարար բախում չկա. չինացի պաշտոնյա

Չինաստանի և Եվրամիության միջև շահերի հիմնարար բախում չկա. չինացի պաշտոնյա

Չինաստանի և Եվրամիության միջև շահերի հիմնարար բախում չկա, քանի որ երկու կեղմերն էլ հանդես են գալիս բազմաբևեռության օգտին և աջակցում են միջազգային հարաբերություններում ՄԱԿ-ի ղեկավար դերին: Այս մասին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ հանդիպման ժամանակ ասել է Չինաստանի Կոմկուսի կենտկոմի արտաքին գործերի հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Ին, հայտնում են լրատվամիջոցները:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում ճգնաժամի կարգավորման հարցի վերաբերյալ։

Վան Ին ընդգծել է, որ Պեկինն աջակցում է եվրոպական անվտանգության հավասարակշռված, արդյունավետ և կայուն ճարտարապետության ստեղծմանը, և կշարունակի հավատարիմ մնալ խաղաղ բանակցությունների խթանմանը և կառուցողական դեր կունենա ճգնաժամի քաղաքական կարգավորման գործում:3/07/15/143799/ .

  • Կիսվել: