կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Չինաստանի արտգործնախարարը սեպտեմբերի 11-12-ը կայցելի ՌԴ՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի հանդիպմանը

Չինաստանի արտգործնախարարը սեպտեմբերի 11-12-ը կայցելի ՌԴ՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի հանդիպմանը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին սեպտեմբերի 11-12-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու ԲՐԻԿՍ-ի երկրների բարձր ներկայացուցիչների՝ անվտանգության հարցերով հանդիպմանը։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը։ Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն։

«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հրավերով, Չինաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի քաղբյուրոյի անդամ, ՉԿԿ Կենտկոմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վան Յին սեպտեմբերի 11-12-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի անվտանգության հարցերով ԲՐԻԿՍ երկրների բարձր ներկայացուցիչների 14-րդ հանդիպմանը»,- ասել է դիվանագետը։

Նա հավելել է, որ «հանդիպման ընթացքում չինական կողմը կարծիքներ կփոխանակի իր ԲՐԻԿՍ գործընկերների հետ՝ միջազգային անվտանգության ներկա իրավիճակի, միջազգային և տարածաշրջանային հիմնական խնդիրների շուրջ»։

Միաժամանակ, հավելել է նա, կողմերը նաև քաղաքական նախապատրաստություն կանցկացնեն ԲՐԻԿՍ-ի երկրների առաջնորդների 16-րդ հանդիպմանը։

  • Կիսվել: