երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Չինաստանի արտգործնախարարը Բլինքենին երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման կոչ է արել

Չինաստանի արտգործնախարարը Բլինքենին երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման կոչ է արել

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ չին-ամերիկյան հարաբերությունների ամուր եւ կայուն զարգացման կոչ է արել։

Ինչպես տեղեկացրել է «Սինհուան», Բլինքենի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ երկու կողմերը անկեղծ, հանգամանալից եւ կառուցողական երկխոսություն են վարել։ Վան Ին նշել է, որ անցած տարվա վերջին տեղի է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հաջող հանդիպումը, որի ընթացքում նրանք կարծիքներ են փոխանակել ռազմավարական, ընդհանուր եւ կոնկրետ հարցերի վերաբերյալ՝ կապված չին-ամերիկյան հարաբերությունների հետ, եւ հասել են կարեւոր կոնսենսուսի։

  • Կիսվել: