երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Չեխիայի ոստիկանությունն ահաբեկչական սպառնալիքի պատճառով անցել է բարձր պատրաստականության ռեժիմի

Չեխիայի ոստիկանությունն ահաբեկչական սպառնալիքի պատճառով անցել է բարձր պատրաստականության ռեժիմի

Չեխիայի ոստիկանությունը ահաբեկչության սպառնալիքի պատճառով կիրակի երեկոյան ուժեղացրել է անվտանգության միջոցառումները հանրային վայրերում, առևտրի կենտրոններում, հասարակական տրանսպորտում և երկաթուղային կայարաններում, հայտնում է iDNES.cz-ը։

Երկուշաբթի օրը տեղի կունենա երկրի Պետական անվտանգության խորհրդի նիստը։

Ըստ iDNES.cz-ի, սպառնալիքը վերաբերում է ենթակառուցվածքի վրա հարձակմանը, և ոստիկանության բոլոր աշխատակիցներն անցել են 24-ժամյա բարձր պատրաստականության ռեժիմի՝ մինչև հետագա կարգադրությունը:

Նրանց հանձնարարվել է հետևել կասկածելի մարդկանց, որոնք շրջում են, հատկապես ավտոբուսի կամ երկաթուղային կայարաններում:

Չեխիայի ներքին գործերի նախարար Վիտ Ռակուշանը հաստատել է տեղեկությունը iDNES.cz-ին՝ ասելով, որ այս պահին անվտանգության ուժերը կոնկրետ սպառնալիքի մասին ուղղակի տեղեկատվություն չունեն։

  • Կիսվել: