Չեխիայի Մոստ քաղաքի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել, կա վեց զոհ
Չեխիայի Մոստ քաղաքի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել, զոհվել է վեց մարդ, ութը վնասվածքներ է ստացել, հայտնել են հրշեջ ծառայությունը և ոստիկանությունը, տեղեկացնում է Cesky noviny-ն:
Նշվում է, որ հրդեհը տեղի է ունեցել նախորդ գիշեր։ Նախնական տվյալներով՝ պատճառը եղել է պրոպան-բութան խառնուրդով գազի բալոնի պայթյունը։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։