երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Չեխիան լրիվ արգելել է վիզաների տրամադրումը ՌԴ եւ Բելառուսի քաղաքացիներին

Չեխիան լրիվ արգելել է վիզաների տրամադրումը ՌԴ եւ Բելառուսի քաղաքացիներին

Չեխիան այլեւս վիզաներ եւ կեցության իրավունք չի տա ՌԴ եւ Բելառուսի քաղաքացիներին Ուկրաինա ներխուժման պատճառով։ Այս մասին հայտնել է վարչապետ Պետր Ֆիալան, տեղեկացրել է Ceske Noviny-ն։

Ուկրաինա ՌԴ ներխուժումից հետո Չեխիայի կառավարությունը որոշում է ընդունել դադարեցնել վիզաներ տալ ռուսաստանցի, իսկ հետո նաեւ բելառուս քաղաքացիներին, հումանիտար դեպքերից բացի։ Որոշումը գործելու էր մինչեւ մարտի 31-ը, բայց այժմ երկրի ԱԳՆ-ն առաջարկել է նոր որոշում՝ առանց ժամկետի նշման։

Ֆիալայի խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի ընդդիմության ներկայացուցիչները կամ ուսանողները, որոնք չեն ցանկանում ընդհանուր բան ունենալ համապատասխան ռեժիմների հետ, կարողանան սովորել, աշխատել եւ գործունեություն վարել Չեխիայի տարածքում։

«Նախատեսված են մի շարք բացառություններ, բայց մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ»,- ավելացրել է Չեխիայի վարչապետը։

  • Կիսվել: