չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Չավուշօղլուն խոսել է Անկարայի կողմից Աֆղանստանում ձևավորվելիք նոր կառավարության ճանաչման հարցի մասին

Չավուշօղլուն խոսել է Անկարայի կողմից Աֆղանստանում ձևավորվելիք նոր կառավարության ճանաչման հարցի մասին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Անկարան տարբեր ուղիներով կապ է պահպանում Աֆղանստանում գործող արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ, գրում է ermenihaber.am-ը:

Այս մասին Չավուշօղլուն հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Եթովպիայի նախագահ Աբիյ Ահմեդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

Չավուշօղլուն խոսել է նաև Անկարայի կողմից Աֆղանստանում ձևավորվելիք նոր կառավարության ճանաչման հարցի մասին:

«Թալիբները ասել են, որ կազմելու են ներառական կառավարություն: Անհրաժեշտ է տեսնել՝ արդյո՞ք իրականում կձևավորվի ներառական կառավարություն, թե՞ ոչ: Թուրքիան գործելու է միջազգային հանրության հետ համատեղ»,-եզրափակել է նա:

 

  • Կիսվել: