կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Ցեղասպանությունից փրկված եզդի աղջկա մասին ֆիլմ է ցուցադրվել Թուրքիայում

Ցեղասպանությունից փրկված եզդի աղջկա մասին ֆիլմ է ցուցադրվել Թուրքիայում

«Ստամբուլի վավերագրական ֆիլմերի օրերի» 17-րդ փառատոնի ընթացքում ցուցադրվել է եզդի աղջկա մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ:

Ֆիլմը մասնավորապես պատմել է ահաբեկչական ճանաչված «Իսլամական պետություն» կազմակերպության կողմից իրականացված ցեղասպանությունից մազապուրծ եղած 7 տարեկան երեխայի կյանքի, նրա ցավերի և ողբերգությունների մասին:

Ֆիլմը կոչվել է «Քուրդիստանում գիշեր և մառախուղ» անունով:

Նշենք, որ փառատոնը մեկնարկել է հունիսի 7-ին և տևելու է մինչև հունիսի 13-ը:

  • Կիսվել: