Ցանկացած կրկնվող հարձակում կարագացնի ԱՄՆ-ի ներկայության փլուզումը Արևմտյան Ասիայում․ ԻՀՊ-ն հայտարարություն է տարածել
ԻՀՊ-ն հայտարարություն է տարածել։
"Ի պատասխան Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարձակման՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Կատարի Ալ-Ուդեյդ ավիաբազային՝ Արևմտյան Ասիայում Ամերիկայի խոշորագույն ռազմակայանին հզոր հրթիռային հարված հասցնելու մասին:
Այս պատասխան հարձակումը, որն իրականացվել է Բաշարաթ Ալ-Ֆաթհ գործողության շրջանակում, հավանության է արժանացել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի կողմից։
Ցանկացած կրկնվող հարձակում կարագացնի ԱՄՆ-ի ներկայության փլուզումը Արևմտյան Ասիայում: Ապագա հարձակումները կարող են հանգեցնել ինչպես տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքների, այնպես էլ Սիոնիստական ռեժիմի փլուզմանը",-նշված է հայտարարության մեջ։