երկուշաբթի, հունիս 2
2 / 6 / 2025
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցրել Բեյրութի այն արվարձանին, որտեղ գտնվում էր «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը. «Հեզբոլլահը» հերքել է

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ ավիահարվածներ է հասցրել Բեյրութի այն արվարձանին, որտեղ գտնվում էր «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը. «Հեզբոլլահը» հերքել է

ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելական բանակը, ավիահարվածներ է հասցրել Բեյրութի այն արվարձանին, որտեղ «Հեզբոլլահի» գլխավոր ռազմական շտաբն է: 

Ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ տվյալ արվարձանում էր գտնվում «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան

Ինչպես հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Դանիել Հագարին՝ «Հեզբոլլահ»-ի կենտրոնակայանը միտումնավոր հարմարեցվել է Բեյրութի Դահիա շրջանի կենտրոնում գտնվող բնակելի շենքերի տակ։  

«Սեյեդ Հասան Նասրալլան ապահով վայրում է, այն, ինչ հրապարակվում է հրեական լրատվամիջոցներում, չի համապատասխանում իրականությանը»,- ի պատասխան հայտարարել է «Հեզբոլլահը»:

Նշենք, որ Բեյրութի ուղղությամբ Իսրայելի հարվածներից հետո կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Կան տասնյակ զոհեր և վիրավորներ, որոնց թիվը դեռևս չի նշվում։

  • Կիսվել: