շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ԻՀՊԿ «Քուդս» ուժերի դիվիզիայի նոր հրամանատարին վերացնելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտարարել է ԻՀՊԿ «Քուդս» ուժերի դիվիզիայի նոր հրամանատարին վերացնելու մասին

ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելի պաշտպանության բանակը, իր տելեգրամյան ալիքում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Լիբանանում սպանել են Իրանի աջակցությունը վայելող Իմամ Հուսեյն դիվիզիայի նոր հրամանատարին, որը ԻՀՊԿ «Քուդս» ուժերի մաս է կազմում։

«Նախօրեին Իսրայելի պաշտպանության ուժերն ավիահարված են հասցրել Բեյրութի տարածքում և սպանել Իմամ Հուսեյն դիվիզիայի հրամանատար Հասան Ալի Մարվանին, այն դեպքում, երբ նրա նախորդը սպանվել էր մոտ մեկ շաբաթ առաջ»,-ասված է հայտարարության մեջ։

Նշենք որ Իսրայելի պաշտպանության ուժերը մարտի 12-ին հայտարարել են, որ Լիբանանում ավիահարվածի ժամանակ սպանել է Իմամ Հուսեյն դիվիզիայի նախկին հրամանատար Ալի Մուսլիմ Թաբաջային։

  • Կիսվել: