երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բժանիան պնդում է՝ Մոսկվայում Աբխազիայի կարգավիճակի հարց չի քննարկվել

Բժանիան պնդում է՝ Մոսկվայում Աբխազիայի կարգավիճակի հարց չի քննարկվել

Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիայի Մոսկվա կատարած այցի նպատակը Աբխազիայի կարգավիճակի քննարկումը չի եղել, փոխանցում է դե ֆակտո նախագահի վարչակազմը։

«Որոշ լրատվամիջոցներ ստահոդ տեղեկություններ են տարածում Աբխազիայի Հանրապետության կարգավիճակի հնարավոր քննարկման վերաբերյալ և փորձում են անհիմն մեղադրել ղեկավարությանը սահմանադրությունը խախտելու մեջ»,-ասված է դե ֆակտո նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է aliq.ge-ն:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Բժանիան Մոսկվայում հանդիպել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Ռաշիդ Նուրգալիևի հետ՝ քննարկելու անվտանգության ոլորտում համագործակցության որոշ հարցեր։

Օրեր առաջ Աբխազիայի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շամբան ի պատասխան շրջանառվող լուրերի, հայտարարել էր․ «Միակը որոշումը, որին չենք գնա, դա ինքնիշխանության, անկախության և պետականության կորուստն է… Աբխազիայի ճանաչումը վերանայման ենթակա չէ»։

Միաժամանակ նա չի բացառել, որ Աբխազիայի մասնակցությամբ նոր Եվրասիական միության հարցերը կարող են քննարկվել փորձագիտական ​​մակարդակով։ Սակայն, ըստ նրա, Ռուսաստանից կոնկրետ պաշտոնական առաջարկ այս հարցով չի եղել։

Այս պահին այլ պաշտոնական տեղեկություն չկա այն մասին, թե արդյոք Մոսկվայում աբխազական, օսական, ռուսական և բելառուսական կողմերի միջև ծրագրված է որևէ հանդիպում։

Հիշեցնենք՝ Վրաստանից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան Մոսկվա էր մեկնել փետրվարի 14-ին։

  • Կիսվել: