Բրիտանիան Լեհաստանին «Թայֆուն» կործանիչներ է ուղարկել
Բրիտանական ՌՕՈւ-ի «Թայֆուն» կործանիչներն այսօր երեկոյան ուղարկվել են Լեհաստան՝ ՆԱՏՕ-ի արևելյան թևը Ռուսաստանից պաշտպանելու համար, տեղեկացնում է The Mirror-ը։
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գրանտ Շապսը թույլատրել է 1500 մղոն/ժ արագությամբ չորս «Թայֆուն» կործանիչների տեղակայումը։
Մանչեսթերում ընթացող Պահպանողական կուսակցության համաժողովի ժամանակ Շապսը, մասնավորապես, ասել է. «Ի պատասխան մեր լեհ ընկերների խնդրանքի՝ Թագավորական օդուժի «Թայֆուն»-ները վայրէջք են կատարում Լեհաստանում, քանի ես ելույթ եմ ունենում՝ աջակցելով Ռուսաստանի միջամտության աճող սպառնալիքի առաջ կանգնած ՆԱՏՕ-ի մեր դաշնակցին: «Լեհաստանի ընտրություններից առաջ դրանց տեղակայումը կլինի շատ հզոր միջոց՝ անվիճարկելի կերպով (Վլադիմիր) Պուտինին ցուցադրելու, որ այս պահպանողական կառավարությունը պաշտպանելու է ժողովրդավարությունն ու ազատությունը մեր դաշնակիցներին սպառնացող ցանկացած բռնակալից»: