կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բրիտանիան հայտնել է, որ Ջիբութիից 60 մղոն հեռավորության վրա առևտրային նավ է հարձակման ենթարկվել

Բրիտանիան հայտնել է, որ Ջիբութիից 60 մղոն հեռավորության վրա առևտրային նավ է հարձակման ենթարկվել

Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների վարչությունը (UKMTO) հայտնել է, որ Ջիբութիից 60 ծովային մղոն դեպի հյուսիս առևտրային նավ է գրոհի ենթարկվել։ 

Նավապետը հայտնել է, որ նավը գրոհի է ենթարկվել անօդաչու թռչող սարքի կողմից և մակերեսային վնասվածքներ ստացել։ Անձնակազմը չի տուժել, նավը շարունակել է ընթանալ նշանակման նավահանգիստ։

UKMTO-ն այդ տարածքի բոլոր նավերին հանձնարարել է  նախազգուշական միջոցներ ձեռնարկել և հայտնել ցանկացած կասկածելի ակտիվության մասին:

2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման ներխուժումից հետո Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում։ Հակամարտության ընթացքում Մերձավոր Արևելքի մի շարք խմբավորումներ ակտիվացնել են գրոհներն Իրաքում և Սիրիայում տեղաբաշխված ամերիկյան ուժերի դեմ:

Հութիները, որոնք ներկայում վերահսկում են Եմենի զգալի հատվածները, գնդակոծում են նավերը Կարմիր ծովում և Ադենի ծոցում՝ հայտարարելով, որ կդադարեցնեն հարվածները Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավարտից հետո: Հունվարից ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան հարվածներ են հասցնում հութիների ռազմական օբյեկտներին։

  • Կիսվել: