երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բրազիլիայում հրաժարվել են լիցքավորել Սերգեյ Լավրովի ինքնաթիռը

Բրազիլիայում հրաժարվել են լիցքավորել Սերգեյ Լավրովի ինքնաթիռը

Բրազիլիան հրաժարվել է լիցքավորել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ինքնաթիռը՝ ԱՄՆ երկրորդական պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգի պատճառով, հայտնում է DW-ն՝ վկայակոչելով Aero Telegraph պորտալը։

Ըստ աղբյուրի՝ Լավրովը, Ռիո դե Ժանեյրոյում G20-ի գագաթնաժողովից հետո կառավարական Իլ-96 ինքնաթիռով պետք է թռչեր Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվայի հետ հանդիպմանը։ Լավրովի ինքնաթիռը հրաժարվել են լիցքավորել, բրազիլական կողմն արտգործնախարարին առաջարկել է Լուլայի հետ հանդիպմանը որպես «ուղևոր» թռչել Բրազիլիայի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի ինքնաթիռով:

Ինչպես նշում է Aero Telegraph-ը, կողմերը, այնուամենայնիվ, պայմանավորվել են, որ Սերգեյ Լավրովը Սիլվայի հետ զրույցից հետո կվերադառնա ռուսական կառավարական Իլ-96 ինքնաթիռով, որը կվերալիցքավորվի այլ վայրում:

Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ նախարարի ինքնաթիռը պատրաստ է թռիչքի:

  • Կիսվել: