երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բրազիլիան հետ է կանչել Իսրայելում դեսպանին Լուլա դա Սիլվայի՝ «անցանկալի անձ» հայտարարվելուց հետո

Բրազիլիան հետ է կանչել Իսրայելում դեսպանին Լուլա դա Սիլվայի՝ «անցանկալի անձ» հայտարարվելուց հետո

Բրազիլիայի նախագահ Լուլա դա Սիլվան հետ է կանչել Իսրայելում երկրի դեսպանին այն բանից հետո, երբ Իսրայելի ԱԳՆ-ն պետության ղեկավարին «անցանկալի անձ» է հայտարարել:

Ավելի վաղ Բրազիլիայի ղեկավարն ասել էր, թե այն, ինչ կատարվում է Գազայի հատվածում, ցեղասպանություն է, և դա համեմատել էր Հոլոքոստի հետ։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նման հայտարարություններն անվանել է կարմիր գծի հատում։ Իսկ արտգործնախարար Իսրայել Կացը նշել է, որ դա Սիլվան երկրում «անցանկալի անձ» կհամարվի, քանի դեռ ներողություն չի խնդրել իր խոսքերի համար:

  • Կիսվել: