հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Բովանդակալից և արդյունավետ. ուկրաինական կողմը՝ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ հանդիպման մասին

Բովանդակալից և արդյունավետ. ուկրաինական կողմը՝ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ հանդիպման մասին

Աբու Դաբիում եռակողմ հանդիպումից հետո բանակցային գործընթացը շարունակվել է աշխատանքային խմբերով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը։

Նա, մասնավորապես, նշել է. Ինձ հետ ուկրաինական պատվիրակության կազմում էին Կիրիլո Բուդանովը, Դավիթ Արախամիան, Սերգեյ Կիսլիցյան, Անդրեյ Գնատովը, Վադիմ Սկիբիցկին և Ալեքսանդր Բևզը։

Ամերիկյան կողմից քննարկումներին մասնակցել են Սթիվ Ուիթքոֆը, Ջարեդ Քուշները և Ջոշ Գրյուենբաումը, ինչպես նաև Դանիել Դրիսկոլը և գեներալ Ալեքս Գրինկևիչը։ Ռուսական կողմը ներկայացված էր բարձրաստիճան ռազմական մակարդակով։

Աշխատանքը բովանդակալից և արդյունավետ էր, կենտրոնացած էր կոնկրետ քայլերի և գործնական լուծումների վրա։

Մենք զեկույց ենք պատրաստում նախագահ Վլադիմիր Զելենսկիի համար՛՛:

 

  • Կիսվել: