ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Բոտսվանայի Ազգային ստադիոնում 30 հազար երկրպագու է ողջունել երկրի առաջին օլիմպիական չեմպիոնին

Բոտսվանայի Ազգային ստադիոնում 30 հազար երկրպագու է ողջունել երկրի առաջին օլիմպիական չեմպիոնին

Բոտսվանայի մայրաքաղաք Գաբորոնեի Ազգային ստադիոնում 30 հազար երկրպագուներ ողջունել են այդ երկրի պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոնին՝ 21-ամյա արագավազորդ Լետսիլ Տեբոգոյին, հաղորդում է BBC-ն։

Փարիզի Օլիմպիական խաղերում Լետսիլ Տեբոգոն ոսկե մեդալ էր նվաճել տղամարդկանց 200 մետր վազքում՝ ցույց տալով 19,46 վայրկյան արդյունք։

200 մետր վազքում աշխարհի ռեկորդը (19,19) և օլիմպիական ռեկորդը (19,30) պատկանում են լեգենդար ջամայկացի Ուսեյն Բոլթին։

  • Կիսվել: