շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Բորելը ժամանել է Կիև

Բորելը ժամանել է Կիև

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ժամանել է Կիև։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։

Խորհրդարանականը հավելել է, որ հնարավորություն է ունեցել մի փոքր զրուցել դիվանագետի հետ գնացքում։

Նախօրեին Վարշավայում այցով գտնվող եվրոպական դիվանագիտության ղեկավարն ասել էր, որ հաջորդն այցելելու է Ուկրաինա։

Լեհաստանի մայրաքաղաքում Բորելը հայտարարել էր, որ Եվրամիության (ԵՄ) անդամ երկրները պետք է հրաժարվեն զենք մատակարարել երրորդ երկրներին՝ Ուկրաինային սարքավորումներ և զինամթերք տրամադրելու համար։

  • Կիսվել: