ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Բլինքենը հերքել է Հանիեի սպանությանը ԱՄՆ-ի մասնակցությունը

Բլինքենը հերքել է Հանիեի սպանությանը ԱՄՆ-ի մասնակցությունը

Միացյալ Նահանգները առնչություն չունի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան հետ։ Այս մասին CNA-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Միացյալ Նահանգները ներգրավված չի եղել Հանիեի սպանության մեջ: Շատ դժվար է ենթադրություններ անել, և ես տարիների ընթացքում սովորել եմ, որ երբեք չպետք է ենթադրել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մի իրադարձություն մյուսի վրա։ Կենսականորեն կարևոր է օգնել՝ Գազայի հատվածում պաղեստինցիների տառապանքներին վերջ տալու համար, կարևոր է պատանդներին տուն բերել, որոնցից մի քանիսն ամերիկացիներ են: Կարևոր է հուսալ, որ իրավիճակը կփոխվի»,- ասել է Բլինքենը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունը կփոխի պատերազմի ընթացքը:

  • Կիսվել: