Բլինքենն Ալիևին շնորհակալություն է հայտնել՝ Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար
ԱՄՆ պետքարտուղար Էնթնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ իլհամ Ալիևի հետ:
Այդ կապակցությամբ նա իր թվիթերյան էջում գրել է. "Խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ տարածաշրջանային հակամարտությունների լուծման և Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ճանապարհի կարևորության մասին։ Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանին՝ Ուկրաինային ցուցաբերած աջակցության համար"։
Նշենք, որ նախօրեին ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի կապակցությամբ գրել էր, որ ՛՛արդյունավետ զրույց՛՛ է ունեցել ՀՀ վարչապետի հետ: