չորեքշաբթի, հոկտեմբեր 28
28 / 10 / 2026
Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Հոկտեմբերի 28-ի գիշերը Բելգրադում Իսրայելի դեսպանատան մոտ ահաբեկչական հարձակման փորձ է կատարվել։ Այս մասին Սերբիայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Իվիցա Դաչիչը հայտնել է սերբական RTS հեռուստառադիոալիքի եթերում։

«Կեսգիշերից կարճ ժամանակ անց անչափահասը՝ զինված երկու դանակով, հարձակվել է Բելգրադում Իսրայելի դեսպանատան մոտ ծառայություն իրականացնող ժանդարմերիայի աշխատակցի վրա։ Թեթև վնասվածքներ ստացած ժանդարմն ինքնապաշտպանության նպատակով ոչնչացրել է հարձակվողին», -  ասել է Դաչիչը։

Նրա խոսքով՝ Սերբիայի հատուկ ծառայությունների աշխատակիցները հետևել են հարձակումն իրականացրած անձին։ Առկա տվյալների համաձայն՝ նա կապ է ունեցել «Իսլամական պետություն» խմբավորման հետ։

Դաչիչը նշել է, որ միջադեպի կապակցությամբ ամբողջ Սերբիայի կարևոր վայրերում անվտանգության ապահովման մակարդակը բարձրացվել է մինչև առավելագույն աստիճան։ Դա ենթադրում է վերահսկողության ուժեղացում և ոստիկանության ուժերի ներկայության ավելացում ենթակառուցվածքային օբյեկտների և մարդկանց կուտակման վայրերի մերձակայքում։

 

  • Կիսվել: