ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բելառուսը բաց է եղել եւ բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք կորցրել են տունն ու խաղաղությունն իրենց երկրներում․ Լուկաշենկո

Բելառուսը բաց է եղել եւ բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք կորցրել են տունն ու խաղաղությունն իրենց երկրներում․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք կորցրել են տունն ու խաղաղությունն իրենց երկրներում: Այս մասին Լուկաշենկոն ասել է «Մեր երեխաները» ակցիայի շրջանակներում կազմակերպված միջոցառման ժամանակ:

«Ես բազմիցս ասել եմ և կկրկնեմ, որ Բելառուսում օտար երեխաներ չկան։ Նրանք բոլորը մերն են, նրանք հարազատ են: Բելառուսը բաց է եղել եւ բաց կլինի բոլոր նրանց համար, որոնք կորցրել են տունն ու խաղաղությունն իրենց երկրներում», - Լուկաշենկոյի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը։

Նրա խոսքով՝ Բելառուսը «նման երեխաներին օգնություն է ցուցաբերել եւ կտրամադրի այն երեխաներին, որոնցից պատերազմը փորձում է գողանալ իրենց մանկությունը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: