կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բելառուսում ԵՄ-ի դեսպան Դիրկ Շուբելը պաշտոնաթող է եղել

Բելառուսում ԵՄ-ի դեսպան Դիրկ Շուբելը պաշտոնաթող է եղել

ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար, Բելառուսում Եվրամիության դեսպան Դիրկ Շուբելը պաշտոնաթող է եղել երեք տարի աշխատելուց հետո: «Բելառուսի իշխանությունները որոշել Էին իմ այցագիրը եւ հավատարմագիրը չերկարացնել եւս մեկ տարով, ինչը շատ դժվարացնում է իմ մանդատի իրականացումը»,-Շեբելը գրել է սոցցանցի իր էջում:

Նա ուշադրություն է դարձրել, որ ինքը շատ է ցավում նման որոշման համար, պատրաստ էր շարունակել Բելառուսի հետ աշխատանքը որպես դեսպան եւ նույնիսկ հույս ուներ Մինսկ վերադառնալ, որպեսզի այնտեղ անցկացներ պաշտոնում իր գտնվելու վերջին տարին: Շուբելը նշել է, որ միշտ ազնվորեն Է կատարել իր պարտքը Բելառուսում ԵՄ-ի դեսպանի պաշտոնում եւ մշտապես Եվրամիության դիրքորոշման մասին տեղեկացրել է Բելառուսի իշխանություններին: Նա նաեւ գրել Է ավելի ուշ Բելառուս վերադառնալու իր ցանկության մասին: Շուբելի հեռանալուց հետո ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավարի պարտականլությունները կատարելու է Բելառուսում ԵՄ-ի գործերի հավատարմատար Էվելինա Շուլցը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: