երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Բելառուսի հետ սահմանին գտնվող անօրինական միգրանտները գրոհել են լեհ սահմանապահների վրա

Բելառուսի հետ սահմանին գտնվող անօրինական միգրանտները գրոհել են լեհ սահմանապահների վրա

 Մի խումբ անօրինական միգրանտներ Բելառուսի հետ սահմանին հարձակվել են լեհ սահմանապահների վրա. դեպքի վայր են ուղարկվել ջրանետիչներ: Ինչպես տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից, այդ մասին հաղորդել է Լեհաստանի սահմանային պահազորի մամուլի ծառայությունը։

«Երեկ՝ օգոստոսի 28-ին, Դուբիչե Ցերկևնե սահմանի պահակետի հատվածում Բելառուսի տարածքից 60 օտարերկրացիներից բաղկացած ագրեսիվ խումբը քարեր է նետել լեհ սահմանապահների ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ։

«Դեպքի վայր է ուղարկվել հատուկ «Tajfun» մակնիշի ավտոմեքենա՝ հանդերձված ջրանետիչներով։ Մեքենայի ժամանելուց հետո խումբը հետ է քաշվել Բելառուս, ջրանետիչները չեն կիրառվել», - նշվում է հաղորդագրության մեջ։

Tajfun-ը ժամանակակից մասնագիտացված ոստիկանական մեքենա է՝ բութ և սուր առարկաների և բաց կրակի նկատմամբ բարձր կայունությամբ, որը հանդերձված երկու ջրանետիչներով` հարմարեցված ոստիկանական առաջադրանքների համար:

  • Կիսվել: