շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Բելառուսի բանակն ու «Վագները» համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Բելառուսի բանակն ու «Վագները» համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Բելառուսի արևմուտքում՝ Լեհաստանի հետ սահմանից ոչ հեռու, մեկնարկել են երկրի զինված ուժերի և ՛՛Վագներ՛՛ մասնավոր ռազմական կազմակերպության համատեղ զորավարժությունները, տեղեկացնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. ՛՛Առաջիկա մեկ շաբաթում հատուկ նշանակության ստորաբաժանումները ՛՛Վագների՛՛ ներկայացուցիչների հետ մարտական-ուսումնական առաջադրանքներ կկատարեն ՛՛Բրեստսկի՛՛ զորավարժարանում՛՛:

Նշենք, որ ՛՛Վագների՛՛ զինյալները Բելառուս էին տեղափոխվել հունիսի 24-ի անհաջող խռովությունից հետո՝ նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի միջնորդության արդյունքում։

  • Կիսվել: