ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Բայրամովն ու Իսրայելի ԱԳ նախարարն անդրադարձել են Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Բայրամովն ու Իսրայելի ԱԳ նախարարն անդրադարձել են Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի իր գործընկեր Յակով Բլիցշտեյնի հետ, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նշվում է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ և բազմակողմ հարաբերությունների տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ տնտեսական, անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության, էներգետիկայի, տրանսպորտի ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավիճակը և համագործակցության հեռանկարները, ինչպես նաև իրավիճակը Գազայում։

Բայրամովը զրուցակցին տեղեկացրել է հետհակամարտային շրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի և Ադրբեջան-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Նշվել է, որ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) Կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանում երկու երկրների միջև համագործակցության լրացուցիչ հնարավորություն կստեղծվի։

 

  • Կիսվել: