երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Բայդենը մտադիր է վերսկսել մասնակցությունը նախընտրական միջոցառումներին

Բայդենը մտադիր է վերսկսել մասնակցությունը նախընտրական միջոցառումներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է հաջորդ շաբաթ վերսկսել նախընտրական արշավին մասնակցությունը։ Տեղեկությունը տարածել է Բայդենի նախընտրական շտաբը։

Սպիտակ տան ղեկավարի նախընտրական արշավի ղեկավարը հայտարարել է, որ նա լավագույն թեկնածուն է՝ Դոնալդ Թրամփին դիմակայելու տեսանկյունից:

Ջեն Օ'Մելի Դիլոնը քննադատել է Դեմոկրատական կուսակցության այն ներկայացուցիչներին, որոնք կենտրոնացած են սեփական քաղաքական ապագայի, այլ ոչ Բայդենին աջակցության վրա:

Փոխնախագահ Քամալա Հարիսն էլ, որի թեկնածության հնարավոր առաջադրման մասին լուրերը վերջին շրջանում ակտիվորեն շրջանառվում են, հայտարարել է, որ դեմոկրատները պետք է շարժվեն դեպի հաղթանակ Բայդենի առաջնորդությամբ:

Օրերս հայտնի դարձավ, որ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով: Սպիտակ տնից հայտնում են նաև, որ Բայդենի առողջական վիճակը բարելավվում է:

  • Կիսվել: