Բայդենը կարգադրել է վերանայել անվտանգության միջոցառումները՝ կապված Հանրապետական կուսակցության համագումարի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կիրակի օրը կոչ է արել երկրին «միավորվել որպես միասնական ազգ»՝ շաբաթ օրը նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձից հետո և հայտարարել, որ կարգադրում է հարձակմանը նախորդող իրավիճակի անվտանգային անկախ ստուգում իրականացնել, հայտնում է AP-ն։
Բայդենը Սպիտակ տնից հանդես է եկել կարճ հայտարարությամբ, որը հաջորդել է օպերատիվ կենտրոնում հետաքննության ընթացքի մասին ճեպազրույցին։
Նա հայտնել է, որ կարգադրել է, որ հետաքննությունն անցկացվի «մանրակրկիտ և արագ» և խնդրել է երկրին «ենթադրություններ չանել շարժառիթների կամ հանցագործի պատկանելիության մասին»:
ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ հանձնարարել է ԱՄՆ Գաղտնի ծառայությանը վերանայել անվտանգության բոլոր միջոցառումները՝ կապված Հանրապետականների ազգային համագումարի հետ, որը երկուշաբթի մեկնարկում է Միլուոկիում։