կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Վերջինից նա տեղեկացել է ռուս-ուկրաինական վերջին բանակցությունների ընթացքի մասին, հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Ինչպես հաղորդվում է՝ Զելենսկին Բայդենին է ներկայացրել վերջին տեղեկատվությունը ռուս-ուկրաինական բանակցությունների կարգավիճակի մասին:

Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Նախագահ Բայդենը նախագահ Զելենսկիին տեղեկացրել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ուկրաինական կառավարությանը հատկացնել 500 մլն ԱՄՆ դոլարի ուղիղ բյուջետային աջակցություն՛՛:

Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են պաշտպանական մատակարարումները դեպի Ուկրաինա:

 

 

  • Կիսվել: