Բայդենը հայտարարել է, որ այս պահին Պուտինի հետ խոսելու անհրաժեշտություն չի տեսնում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ այս պահին Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ խոսելու անհրաժեշտություն չի տեսնում։
«Ես Պուտինի հետ խոսելու կարիք չունեմ»,- ասել է նա՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում:
Պուտինն ու Բայդենը վերջին անգամ հեռախոսով զրուցել են 2022 թվականի փետրվարի 12-ին, մինչ այդ՝ 2021 թվականի վերջին։
Պուտինի և Բայդենի՝ որպես պետության ղեկավարների միակ դեմ առ դեմ հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում 2021 թվականի հունիսին։