կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Բայդենը 500 միլիոն դոլար կհատկացնի Աֆղանստանից փախստականներին օգնելու համար

Բայդենը 500 միլիոն դոլար կհատկացնի Աֆղանստանից փախստականներին օգնելու համար

 ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը որոշում Է ընդունել 500 միլիոն դոլար հատկացնել Աֆղանստանից փախստականներին օգնելու համար: Այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը:

Ինչպես ասվում Է Բայդենի կողմից ստորագրված հուշագրում, որի տեքստը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, միագումար միջոցները, որը չի գերազանցում ԱՄՆ-ի 500 միլիոն դոլարը, կօգտագործվեն փախստականների, հակամարտության զոհերի եւ մյուս այն անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու համար, որոնք ռիսկի են ենթարկվել Աֆղանստանում ստեղծված իրադրության հետեւանքով:

Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչները հաղորդել Էին, որ ԱՄՆ-ի տարածքում գտնվող երեք ռազմակայանները (Վիրջինիայի, Տեխասի եւ Վիսկոնսինի նահանգներում) պատրաստվում են ընդունել Աֆղանստանի մինչեւ 22 հազար տարհանված քաղաքացիների:

 

  • Կիսվել: