երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Բայդենն Աֆղանստանից հետ կկանչի ամերիկացի դիվանագետներին մինչեւ օգոստոսի 31-ը

Բայդենն Աֆղանստանից հետ կկանչի ամերիկացի դիվանագետներին մինչեւ օգոստոսի 31-ը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է մինչեւ օգոստոսի 31-ը Քաբուլից հետ կանչել բոլոր դիվանագիտական աշխատողներին, այդ թվում՝ Աֆղանստանում ԱՄՆ-ի գործերով ժամանակավոր վստահորդ Ռոս Ուիլսոնին:

Սակայն դեռեւս հայտնի չէ՝ կվերադառնա՞ն արդյոք դիվանագետներն ավելի ուշ, եւ եթե վերադառնան, ապա ե՞րբ դա տեղի կունենա:
 
Թերթը գրում է, որ կառավարության հստակ ծրագրի բացակայությունը գրեթե երաշխավորում է, որ Քաբուլում ԱՄՆ դիվանագիտական ներկայցությունը կարող է ընդհատվել շաբաթներ, ամիսներ շարունակ կամ ավելի երկար ժամանակով:
 
«Մենք մշակում ենք մանրակրկիտ ծրագրեր, թե ինչպես շարունակենք տրամադրել հյուպատոսական աջակցություն այն մարդկանց հեռանալու հարցում, որոնք ցանկանում են մեկնել երկրից օգոստոսի 31-ից հետո»,-հայտարարել է բարձրաստիճան պետական պաշտոնյան: Ինչպես ընդգծել է աշխատակիցը, Վաշինգտոնը դրտարկում է մի շարք տարբերակներ հետագա դիվանագիտական փոխգործակցության վերաբերյալ:

  • Կիսվել: