ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Բայդենի վարչակազմը վերսկսում է աշխատանքը Գազայում հրադադարի համաձայնագրի շուրջ. Սալիվան

Բայդենի վարչակազմը վերսկսում է աշխատանքը Գազայում հրադադարի համաձայնագրի շուրջ. Սալիվան

Իսրայելի և ՀԱՄԱՍ խմբավորման միջև Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն աշխատանքի նոր փուլ է սկսում: Այս մասին այսօրա հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։

Նրա խոսքով՝ Բայդենը ծրագրում է այդ նպատակով համագործակցել Թուրքիայի, Կատարի, Եգիպտոսի և տարածաշրջանի այլ երկրների հետ։

Նշենք, որ Իսրայելական զինվորականների ու լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման միջև ձեռք բերված համաձայնության արդյունքում այսօրվանից դադարեցվել են ռազմական գործողությունները Լիբանանում:

  • Կիսվել: