Բայդեն-Ստոլտենբերգ հանդիպումը հետաձգվել է
Երկուշաբթի օրը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի միջև նախատեսված հանդիպումը հետաձգվել է մինչև հունիսի 13, հայտնել են Սպիտակ տնից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկուշաբթի առավոտյան երկրի ղեկավարը գանգատվել էր ատամի ցավից։ Բժիշկները կատարել են բժշկական միջամտություն, որը նախագահը ՛՛լավ և առանց բարդությունների է տարել՛՛:
Նշվում է նաև, որ, բացի Ստոլտենբերգի հետ հանդիպումից, Սպիտակ տանը մեկ օրով հետաձգվել է նաև ամերիկյան դիվանագիտական առաքելությունների ղեկավարների ընդունելությունը։ ԱՄՆ վարչակազմը պաշտոնապես չի հայտնել այս իրադարձությունների հետաձգման պատճառները։