երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Բաթումի շենքի փլատակներից ևս մեկ երեխա է դուրս բերվել

Բաթումի շենքի փլատակներից ևս մեկ երեխա է դուրս բերվել

Եվս մեկ երեխա դուրս է բերվել Բաթումի շենքի փլատակներից: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին ասել է Աջարիայի առողջապահության փոխնախարար Ռամազ Ջինճարաձեն:

Նրա խոսքով՝ երեխային տեղափոխել են կլինիկա:

«Աշխատանքներն ընթացքի մեջ են: Զոհերի մասին տեղեկություններն այս պահին անհայտ են: Երկու երեխա տեղափոխվել է կլինիկա: Այժմ ճշգրտումներ են արվում»,- ասաց Աջարիայի առողջապահության փոխնախարարը:

Բաթումում Մայիսի 26-ի փողոցում գտնվող բնակելի շենքի մի մասը փլուզվել է: 

Ինչպես հայտարարում են ՆԳՆ-ում, շենքի փլուզման գործով հետաքննություն է սկսվել, տուժածների մասին տվյալները ճշտվում են:

Աջարիայի պարեկային ոստիկանության բաժնի պետը նշել է, որ ինտենսիվ փրկարարական աշխատանքներ են ընթանում բնակելի շենքի փլուզման վայրում լրացուցիչ ուժեր են մոբիլիզացվում հարևան շրջաններից:

  • Կիսվել: