շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բաքվում փլուզվել է կառուցվող տուն. փլվածքների տակ մարդիկ են մնացել

Բաքվում փլուզվել է կառուցվող տուն. փլվածքների տակ մարդիկ են մնացել

Փետրվարի 24-ին Բաքվի Նարիմանովի շրջանում փլուզվել է կառուցվող տուն։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Ներկայում դեպքի վայր են մեկնել դատախազության աշխատակիցները, նրանք պարզում են կատարվածի պատճառները։

«Նախնական տվյալներով՝ մի քանի մարդ տուժել է փլուզման հետեւանքով։ Հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ փլվածքների տակ մարդիկ են մնացել։

  • Կիսվել: