հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Մոսկվա թռչող ինքնաթիռը Բաքու է վերադարձել

Մոսկվա թռչող ինքնաթիռը Բաքու է վերադարձել

«Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռը, որը կիրակի օրը Բաքվից օդ է բարձրացել՝ դեպի Մոսկվա, տեխնիկական պատճառով վերադարձել է մեկնման օդանավակայան, հայտնում է MK.ru-ն՝ հղում տալով ավիաընկերության մամուլի ծառայությանը։

«J2 807 Բաքու-Մոսկվա (Վնուկովո օդանավակայան) Airbus A340 չվերթի կապիտանը տեխնիկական պատճառով որոշել է վերադառնալ օդանավակայան»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավիաընկերությունը նաեւ հայտնել է, որ Բաքու-Մոսկվա եւ Մոսկվա-Բաքու չվերթերի ուղեւորներին կտեղավորեն հյուրանոցում եւ կտրամադրեն անհրաժեշտ ամեն ինչով, մինչեւ ինքնաթիռի տեխնիկական խնդիրները վերացվեն։

  • Կիսվել: