կիրակի, հունիս 21
21 / 6 / 2026
Բաքվի ու Թեհրանի միջև լարվածության հրապարակային փուլն ավարտված է. ԻԻՀ ԱԳՆ

Բաքվի ու Թեհրանի միջև լարվածության հրապարակային փուլն ավարտված է. ԻԻՀ ԱԳՆ

Ադրբեջանի եւ Իրանի միջեւ լարվածության հրապարակային փուլն ավարտվել է: Այս մասին չորեքշաբթի Աֆղանստանի հարեւան երկրների՝ Թեհրանում կայացած հանդիպման արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

ԱԳ նախարարը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք շփումներ ենք ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի [Ջեյհուն Բայրամովի] հետ։ Կարծում եմ՝ մենք եզրափակել ենք լարվածության հրապարակային փուլը: Ենթադրում եմ, որ այն խնդիրները, որ ունենք, աստիճանաբար կլուծվեն՛՛։

Նա նաեւ հավելել է, որ  ՛՛Իրանի ներկայիս կառավարության նպատակը հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացումն է՛՛։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի եւ Իրանի կողմից միմյանց նկատմամբ մի շարք քննադատական ​​հայտարարություններ հնչեցին։ Իրանի զինված ուժերը զորավարժություններ անցկացրեցին Ադրբեջանի սահմանի մոտ։ Թեհրանի զորավարժությունների պատճառը Ադրբեջանի տարածքում իսրայելական ուժերի ներկայությունն էր։ Բաքուն մտահոգություն է հայտնել զորավարժությունների կապակցությամբ, ինչպես նաեւ հայտարարել է Լեռնային Ղարաբաղ իրանական բեռնատարների անօրինական մուտքի մասին։

 

  • Կիսվել: