երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Բաքվի բանտում սպանվել է Թալիշստանի ազատագրական պայքարի առաջնորդ Ֆախրադդին Աբոսզոդան

Բաքվի բանտում սպանվել է Թալիշստանի ազատագրական պայքարի առաջնորդ Ֆախրադդին Աբոսզոդան

ezerk.am. Talishistantimes միջոցի հաղորդմամբ Թալիշի ազգային շարժման նվիրյալ մարտիկ Ֆախրադդին Աբոսզոդան սպանվել է Բաքվի բանտում: Ակնառու գիտնականի և հասարակական-քաղաքական գործչի մահը «Ալիևի ֆաշիստական ​​ռեժիմի արյունալի արարքների անվերջ շարքի եւս մեկ հանցագործություն է»:

Միջոցը նշում է, որ բազմիցս գրել է, թե ադրբեջանական բանտում գտնվելն ուղղակի սպառնալիք է Ֆախրադդին Ֆարմանովիչի կյանքի համար:

Հիշեցնենք, որ երեւելի թալիշ գիտնականը ձերբակալվել էր 2018 թվականի սեպտեմբերի 6-ին Մոսկվայում՝ Ադրբեջանի գլխավոր դատախազության պահանջով: 2019-ի փետրվարի 27-ին, հակառակ Ռուսաստանի դատարանի որոշմանը՝ մերժել Ֆախրադդին Աբոսզոդային Ադրբեջանի գլխավոր դատախազությանը հանձնելը, նա հանձնվեց Բաքվի իշխանություններին: Բաքվում Աբոսզոդային մեղադրանք է առաջադրվել «սահմանադրական կարգը բռնի փոփոխության և Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը խախտելու, էթնիկական ատելություն և դավաճանություն հրահրելու հրապարակային կոչերի համար» և դատապարտվել 16 տարվա ազատազրկման:

Գործի նյութերի հիման վրա Amnesty International-ը, «Ադրբեջանի իշխանությունները պետք է ազատ արձակեն թալիշ ակտիվիստներին» զեկույցում եզրակացրել էր, որ նյութերից ոչ մեկը չի պարունակում այդ հանցագործություններից որևէ մեկի ապացույց, նշում է ցանցային միջոցը:

Կասկածից վեր է, որ թալիշական շոշափելի համայնք ունեցող Ռուսաստանը, հանձնելով Ֆախրադդին Աբոսզոդային պարտավորվել էր թույլ չտալ նրա սպանությունը Գոբուստան բանտում: Այդ առումով հարկ է նշել, որ թալիշական աղբյուրների կարծիքով, տեղի ունեցած սպանությունը թվագրվում է Փաշինյան-Պուտին-Ալիեւ հայտարարության կնքմանը հաջորդող օրով: Տպավորություն կարող է ստեղծվել, որ իր թվացյալ ազդեցությունը Կովկասում ամրացնելու ռուսական ճիգերը չեն սահմանափակվել Արցախի հայաթափումով:

 

Տպավորությունը բյուրեղանում է հետեւյալ հանգամանքով: Երբ 1994 թվականին կնքվեց հրադադարի մասին Բիշկեքյան քառակողմ արձանագրությունը, ռուսական փորձագետների խոստովանությամբ, հյուսիսային տերության հատուկ ծառայությունները «հանձնեցին» Թալիշ-Մուղան ահջատ հանրապետության ըմբոստների ընդհատակյա կառուցվածքները: Այդ ժամանակ ոտքից գլուխ ռուսական իննսունամյա այսպես կոչված «Ադրբեջան Աբշերոնում» նախագիծը փրկվեց առնվազն երեք մասի տրոհումից:

  • Կիսվել: