ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Բաղդադում կստեղծվի Թուրքիայի և Իրաքի անվտանգության հարցերով համատեղ համակարգող կենտրոն

Բաղդադում կստեղծվի Թուրքիայի և Իրաքի անվտանգության հարցերով համատեղ համակարգող կենտրոն

Բաղդադում կստեղծվի Թուրքիայի և Իրաքի անվտանգության հարցերով համատեղ համակարգող կենտրոն։ Այս մասին հայտնում է Թուրքիայի կառավարամետ Sabah թերթը՝ վկայակոչելով երկու երկրների պաշտպանության նախարարությունների կողմից ստորագրված ռազմական, անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցության հուշագիրը։

Փաստաթղթի ստորագրման մասին օգոստոսի 15-ին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Անկարայում անվտանգության բարձր մակարդակի մեխանիզմի նիստից հետո՝ Թուրքիայի արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունների և հետախուզական ծառայությունների ղեկավարների մասնակցությամբ։ Նախարարը փաստաթղթի մանրամասներ չի հայտնել։

Ինչպես նշում է Sabah-ը, ստորագրված փաստաթղթի համաձայն, որը իրավական հիմք է ստեղծում երկու երկրների համագործակցության համար ահաբեկչության դեմ պայքարում, համատեղ կենտրոնը կգործի Իրաքի զինված ուժերի կենտրոնական օպերատիվ շտաբում։

  • Կիսվել: