շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բաղդադի շրջաններից մեկում խմելու ջուր չկա

Բաղդադի շրջաններից մեկում խմելու ջուր չկա

Բաղդադի շրջաններից մեկը՝ Էլ-Կարխը, ամբողջությամբ մնացել է առանց ջրամատակարարման, տեղեկացնում է Sky News Arabia-ն:

Հաղորդվում է, որ Իրաքում էլեկտրամատակարարման ու ջրամատակարարման հարցը շատ սուր է դրված: Տևական ժամանակ ռազմական գործողությունների հետևանքով ենթակառուցվածքները դուրս են եկել շարքից, և կա արդիականացման անհրաժեշտություն: 

Իրաքի իշխանությունները հայտարարել են նոր ծրագրի գործարկման մասին, որը կապահովի բնակիչների ջրամատակարարումը:

Ինչպես նշվում է՝ ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի 15 տարվա ընթացքում:

  • Կիսվել: