կիրակի, մայիս 4
4 / 5 / 2025
Բացվել է Թուրքիայի 2-րդ ամենամեծ օդանավակայանը

Բացվել է Թուրքիայի 2-րդ ամենամեծ օդանավակայանը

Թուրքիայի զբոսաշրջային Անթալիա քաղաքում բացվել է երկրի երկրորդ ամենամեծ օդանավակայանը։ Նշվում է, որ այն համարվում է երկրորդը Ստամբուլի օդանավակայանից հետո, գրում է ermenihaber.am-ը:

Իրականացվել են վերանորոգման աշխատանքներ, ինչի արդյունքում տարածքի մակերեսը 90.143 քառակուսի մետրից ընդլայնվել է մինչև 224.000 քառակուսի մետրի։

Մասնավորապես 1.4 մլն քմ տարածքով ավելացվել է ինքնաթիռների կայանատեղիների վայրը՝ դրանց թիվը հասցնելով 202-ի։ Նշվում է, որ Անթալիայի օդանավակայանը կարող է տարեկան սպասարկել շուրջ 82 մլն մարդու։

Օդանավակայանի բացման արարողությանը ներկա է գտնվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 

  • Կիսվել: