Այս տարի սննդի խնդիրն ավելի սուր է, քան նախկինում. ՄԱԿ-ի ներկայացուցիչ
Աղքատ երկրները, կորոնավիրուսային համավարակից ելնելով, սննդամթերքի ավելի բարձր գների պատճառով 2021 թվականին նախորդ տարվա համեմատ կանգնել են պարենային ճգնաժամի մեծ ռիսկի առաջ: Այս մասին The Guardian-ին հայտնել է ՄԱԿ-ի 2021 թվականի պարենային համակարգերի գագաթնաժողովի հատուկ ներկայացուցիչ Ագնես Կալիբատան, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:
՛՛Սննդի համակարգերը կրճատվել են COVID-19-ի պատճառով: Սննդամթերքը թանկացել է, և որոշ տեղերում այն անհասանելի է դարձել մարդկանց համար: Այս տարի սննդի խնդիրն ավելի սուր է, քան նախկինում՛՛,-հավելել է նա: