Այս գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են «Հեզբոլլահ»-ի՝ Լիբանանի խորքերում գտնվող թիրախներին
Այս գիշեր Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման թիրախներին, հայտնում է իսրայելական բանակի մամուլի ծառայությունը։
Ինչպես հաղորդվում է՝ թիրախների վրա գրոհը տեղի է ունեցել ինչպես Լիբանանի խորքերում, այնպես էլ՝ երկրի հարավում։
Իսրայելական օդուժի կողմից գրոհի ենթարկված օբյեկտների թվում են զենքի թաքստարաններ և ենթակառուցվածքներ: