շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ուկրաինայում տեղի ունեցողն Արևմուտքի համար մարտավարական դիրքորոշման հարց է, ՌԴ-ի համար՝ կյանքի ու մահվան հարց, ճակատագիր. Պուտին

Ուկրաինայում տեղի ունեցողն Արևմուտքի համար մարտավարական դիրքորոշման հարց է, ՌԴ-ի համար՝ կյանքի ու մահվան հարց, ճակատագիր. Պուտին

Ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այն, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ, Արևմուտքի համար «մարտավարական դիրքորոշման հարց է, իսկ Ռուսաստանի համար՝ կյանքի ու մահվան հարց, ճակատագիր: Այս մասին Պուտինն ասել է Պավել Զարուբինին տված հարցազրույցում, հայտնում են ԶԼՄ-ները: 

Նշվում է, որ Պուտինը մեկնաբանել է Թաքեր Կարլսոնին տված իր հարցազրույցի «պատմական մասը» և նշել, որ ռուս և արտասահմանյան ունկնդիրների համար կարևոր էր հասկանալ, թե որքան զգայուն և կարևոր է Ռուսաստանի համար այն ամենը, ինչ տեղի է ունենում ուկրաինական ուղղությամբ։

 

  • Կիսվել: