չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Ավտովթար Ռյազանում. կան զոհեր և վիրավորներ

Ավտովթար Ռյազանում. կան զոհեր և վիրավորներ

Ռյազանի մարզում ավտոբուսի վթարի հետևանքով 5 մարդ է մահացել, ևս 16-ը վնասվածքներ են ստացել, հայտնել են ՆԳՆ-ի տարածաշրջանային ղեկավարությունից, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել Մոսկվա–Աստրախան ճանապարհին՝ Սկոպինսկի շրջանի Վոսլեբովո գյուղի մոտ։

«Մոսկվա-Աստրախան ուղերթի ավտոբուսը, Մոսկվայի կողմից շարժվելով դեպի Աստրախան, բախվել է երկաթուղային կամրջի հենասյանը», - ասել են ոստիկանությունից:

Ավտոբուսում ընդհանուր առմամբ եղել է 49 ուղևոր։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանության աշխատակիցները, Քննչական կոմիտեն լուծում է քրեական գործ հարուցելու հարցը։

Հաղորդվումէ  նաև, որ չի բացառվում, որ ավտոբուսի վարորդը քնել է ղեկի դիմաց, ինչը դարձել է վթարի պատճառ:

  • Կիսվել: