Ավիավթար Վայոմինգում. զոհվել են ամերիկյան հայտնի գոսպել խմբի երեք անդամներ
Ատլանտայի The Nelons գոսպել (ավետարանական երաժշտության) խմբի երեք անդամներ զոհվել են ուրբաթ ԱՄՆ Վայոմինգ նահանգի Ջիլետ քաղաքի մեձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, հայտնել է USA Today-ը։
Գոսպել երաժիշտների ընտանիքը Ալյասկայում Gaither Homecoming Cruise միջոցառման ճանապարհին էր, ասված է Gaither Music Management Group-ի հայտարարության մեջ:
Վթարի հետևանքով զոհվել են Ջեյսոն և Քելի Նելոն Քլարկերը, Էմբեր և Նաթան Քիսթլերները և նրանց օգնական Մելոդի Հոջեսը: Օդաչուն՝ Լարի Հենին և նրա կինը՝ Մելիսան, նույնպես զոհվել են, ասված է հաղորդագրության մեջ։