ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ավելի քան 70 մարդ է զոհվել  կիրակի Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով

Ավելի քան 70 մարդ է զոհվել կիրակի Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով

Գազայի հատվածում իսրայելական հարվածի հետևանքով կիրակի երեկոյան տասնյակ խաղաղ բնակիչներ են զոհվել և վիրավորվել, հայտնում է WAFA պաղեստինյան գործակալությունը՝ հղում անելով բժիշկներին։

«Ավելի քան 70 խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ մյուսները՝ հիմնականում երեխաներ և կանայք, վիրավորվել են Նուսեյրաթ փախստականների ճամբարի, Զուվեյդա շրջանի և Դեյր ալ-Բալահ քաղաքի տարածքների վրա իսրայելական օդային և հրետանային հարվածների հետևանքով», - ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Աղբյուրները հայտնում են, որ 16 մարդու մարմինները տեղափոխվել են հիվանդանոցներ Գազայի հատվածի հարավում: Գազայի հատվածի հյուսիսում իսրայելական ռմբակոծությունից հետո փլատակների տակից դուրս են բերվել նաև հինգ դի, հիմնականում երեխաներ:

  • Կիսվել: